Հայ-թուրքական արձանագրությունները թուրքական պլան էին, որին աջակցում էր ԱՄՆ-ն

(news.am) Նպատակն էր ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արգելափակումը:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ըստ նրա՝ Վաշինգտոնում լավ գիտեն, որ Թուրքիան համաշխարհային հանրությանը խաբեց, իսկ Հայաստանն արեց հայ-թուրքական հարաբերությունների լավացման համար բոլոր քայլերը: «ԱՄՆ-ն ոչ մի ճնշում Թուրքիայի վրա չի գործադրում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Այժմ Օբամայի համար շատ ավելի հեշտ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված իր խոստումը դրժելը», – նշել է Արամ Համբարյանը:

Հայ-թուրքական արձանագրությունները, ըստ նրա, ձեռնտու ծրագիր էր եւ Թուրքիայի, եւ ԱՄՆ-ի համար, իսկ Հայաստանը պարտված դուրս եկավ: «Թուրքերը շախմատ էին խաղում, հայերը՝ շաշկի. Թուրքական կողմը շատ բարդ խաղ էր խաղում, հայկականը՝ շատ վատ էր նախապատրաստված», – ամփոփել է Համբարյանը: