2015-ին ընդառաջ Թուրքիան Հայաստանի հետ գործընթացի պատրանք է ցույց տալու

(yerkir.am) Օրեր առաջ թուրքական «Թարաֆ» թերթը հոդված էր հրապարակել, որում ասված էր, թե նախագահի թեկնածու Էրդողանը մտադիր է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները և նույնիսկ բացել Հայաստանի հետ սահմանը: Հետո Թուրքիայի արտգործնախարարությունը հերքեց այդ լուրը:

Արդյո՞ք դա ապատեղեկատվություն էր, թե՞ փորձ է արվում ցույց տալ աշխարհին, որ Էրդողանի ղեկավարման արդյունքում դրական տեղաշարժեր կարող են լինել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի քայլերը պայմանավորված են և շարունակելու են պայմանավորված լինել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով, հետևաբար` այդ հայտարարությունները կարելի է որակել որպես ուղերձ միջազգային հանրությանը, թե իբրև Թուրքիան ցանկություն ունի բարելավելու հարաբերությունները Հայաստանի հետ, բայց ինչ-ինչ հանգամանքներ խանգարում են:

«Թուրքիան միջազգային հանրությանը ցույց է տալիս գործընթացի պատրանք, որովհետև իսկապես կա միջազգային ճնշում Թուրքիայի վրա»,- ասաց Արա Պապյանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը նշեց, որ 2015-ին ընդառաջ Թուրքիայի կողմից տեսնելու ենք տարբեր հնարքներ, որոնք պետք է պատրանք ստեղծեն, թե իբր կա ինչ-որ գործընթաց Հայաստանի հետ հարաբերություններում: Իրականում, ըստ Կիրո Մանոյանի, դա չի իրականանա ո’չ Հայաստանի հետ, ո’չ էլ` հայության այն պարզ պատճառով, որ Թուրքիան միշտ ասել է, որ, մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը, ինքը չի նորմալացնի հարաբերությունները Հայաստանի հետ: Դրա մասին վերջերս խոսել է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն թուրքական ամսագրերից մեկում տպագրված գիտական հոդվածում:

«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում է պայմանավորել Ադրբեջան-Հայաստան հարաբերություններով, սակայն 2015-ին ընդառաջ անընդհատ փորձելու են ցույց տալ, թե իբր գործընթաց կա»,- ասաց Կիրո Մանոյանը:

(panorama.am) Թուրքական իշխանությունները փորձում են փոխել իրենց քաղաքականությունը` խախտելով քեմալիզմի հիմքերը, սակայն Հայաստանի հետ հարաբերություններում մոտեցումները միայն ֆորմալ են փոխվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով Թուրքիայի տարբեր լրատվամիջոցներով տարածվող հայտարարություններին` մասնավորոպես, որ «Թարաֆ» թերթի տեղեկություններով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանը բացելու հանձնարարական է տվել, Մանոյանը նշեց. «Էրդողանը փորձում է իր իմիջը փոխել, ցույց տալ, իբր ինքը այնքան էլ վատը չի: Այդ պատճառով էլ ցույց է տալիս, թե իբր քրդերի, Հայաստանի հետ փորձում է հարցերը լուծել»:

Leaders Discuss Expectations and Demands from Turkey
YEREVAN (ArmRadio)—The Turkish newspaper Taraf claimed in a recent article that Turkish Prime Minister Recep Tayyip Erdogan intends to normalize relations with Armenia and open the border. The Turkish Ministry of Foreign Affairs shortly refuted the report.

“It was a message to the international community that Turkey wishes to improve relations with Armenia, but there are certain factors preventing this,” Head of the Modus Vivendi Center Ara Papyan told reporters on Wednesday. According to him, there will not be lack of such actions by Turkey ahead of the 100th anniversary of the Armenian Genocide. “Turkey is under pressure and has to create an illusion that there is a process going on,” he said.

Giro Manoyan, Head of the Armenian Revolutionary Federation Bureau’s Hay Dat and Political Affairs Office, also sees this as a facade. “In reality, no such relations will be established either with Armenia or with Armenians because of the simple reason that Turkey is constantly saying that the relations with Armenia will not normalize unless the Karabakh issue is solved,” says Manoyan.

Ara Papyan said, “Whatever Turkey does with regard to the border, it will last until at least May-June 2015, and then Turkey will find a reason to return to the starting point.”

Aris Nalci, head of the new programs at International Media TV (IMC), said the information disseminated by Taraf is not a complete lie, as construction works are under way on different parts of the border.

“Unfortunately, Turkey has succeeded in presenting the Armenian-Turkish issue as a question of opening of the border, but Armenia should try to transfer the issue of the Armenian-Genocide to the international legal field. Before that, Armenia must have a complete understanding of what we are expecting and demanding from Turkey,” Ara Papyan said.

Giro Manoyan reiterated his opinion that “Armenia should recall the protocols, because they enable Turkey to assume a role in the Karabakh issue and show the international community that there is a process taking place between the two countries.”