Շիրինյան. Մենք պետք է ավելի զգոն լինենք, պետք է շարունակենք մեր աշխատանքը

Եվրոպայի հայերը պետք է ավելի զգոն լինեն․ Թուրքիան ֆաշիստական պետություն է, ամեն ինչ կարելի է սպասել

(1in.am) Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո

Փայլանը հայտարարել է, թե Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների և լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։

Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը նշել է, թե տարբեր վստահելի աղբյուրներից տեղեկություններ է ստացել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծ աղմուկ բարձրացնող գործողություններ է ցանկանում իրականացնել Եվրոպայում ապրող հայերի, ալևիների ու Թուրքիայից հեռացածների դեմ։ «Եվրոպայի անվտանգության մարմիններն արդեն տեղյակ են այդ ծրագրերի մասին և անվտանգության միջոցառումներ են իրականացնում»,- ասել է նա։

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ տեղեկությունից ավելի, իրենց ոչինչ հայտնի չէ, բայց նման վտանգ միշտ եղել է և կլինի։ «Մենք գիտենք, որ Եվրոպայում նման դեպքերը նորություն չեն։ Քրդերի դեմ են նման գործողություններ լինում։ 2013-ին Փարիզում քրդական միությունների երեք կարևոր անդամներ սպանվեցին։ Հայերը, ինչպես հայտնի է, ավելի ուշադրության կենտրոնում են, պետք է ավելի զգոն լինեն։ Նման դեպքերը կարող են իրականություն լինել, կարող են իրականություն չլինել։ Ավելի բան չգիտենք, քան Փայլանի հայտարարությունն է»,- ասաց Շիրինյանը։

Մեր դիտարկմանը, թե այս ժամանակահատվածում նման գործողություններ ձեռնարկելով, ինչ խնդիր է փորձում լուծել Թուրքիան, ինչին է պետք նման աղմուկն ու ուշադրություն սևեռելը, Շիրինյանն արձագանքեց. «Նախ, իմ առաջին մտածմունքները գնում են միանգամից Թուրքիայում ապրող փոքրամասնությունների ներկայացուցիչների ուղղությամբ։ Առաջին մարդիկ, որոնք կարող են նման ռիսկի ենթարկվեն, հենց այդ մարդիկ են՝ Թուրքիայում ապրողները։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք Թուրքիայում ապրող մեր հայրենակիցների ապահովության մասին։ Իսկ Եվրոպայում մենք պետք է ավելի զգոն լինեք, բայց երբեք խուճապի չմատնվենք։ Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, ոչ մի պատճառ չկա վախի ենթարկվելու, որովհետև այդպիսի խնդիրներ միշտ էլ արել է Թուրքիայի կառավարությունը, հատկապես Էրդողանի իշխանությունը։ Եվ հիմա էլ մեր շատ հայրենակիցներ ստիպված լքում են երկիրը, որպեսզի չմասնակցեն Թուրքիայում այս օրերին շարունակվող ձերբակալություններին ու բանտարկություններին, որոնք մեծապես ուղղված են փոքրամասնությունների դեմ։ Թուրքիայի ներկայիս իշխանությունը մշտական սպառնացող է, այնպես որ մասնավորապես որևէ պատճառ չկա որ այսօր հայերի նկատմամբ վտանգն ավելի բարձր լինի քան նախկինում»,- նշեց Շիրինյանը։

Ֆրանսիայում հրապարակվող «Նուվել դը Արմենի»-ի խմբագիր Արա Թորանյանն ասաց, որ նման հայտարարություններից հետո իրենք պետք է ավելի զգոն լինեն։ Կոնկրետ ինքը պատրաստվում է պետությունից աջակցություն խնդրել, ոստիկաններ, որպեսզի կարողանա զգուշանալ և պաշտպանվել հնարավոր վտանգներից։ «Անշուշտ, թուրքերը իրենց նպատակները Եվրոպայում իրականացնելու համար մարդ վարձելու փորձառություն ունեն։ Հիշում ենք, որ տարիներ առաջ երկու անգամ իմ նկատմամբ մահափորձ իրականացրեցին, իմ մեքենայի վրա հարձակում եղավ։ Հստակ է, որ հիմա Թուրքիան շարժվում է դեպի ֆաշիզմ։ Որ այդպիսի վտանգ կա մեր նկատմամբ, դա անշուշտ է։ Թուրքիան հիմա էլ նման գործողություններ է անում, մարդկանց բանտարկում է, տարբեր քրեական գործեր է հարուցում։ Ուղղակի մենք պետք է զգույշ, զգոն լինենք»,- ասաց Արա Թորանյանը։ Վերջինիս խոսքերով՝ պետք չէ տրամաբանություն փնտրել Թուրքիայի գործողությունների մեջ, փորձել վերլուծել, թե ինչու հենց այս փուլում է պլանավորվում մահափորձեր և այլն։ «Այդ պետությունը ֆաշիստ է, ազգայնական է, հակահայ գործողություններ, տրամադրություններ մշտապես է տարածել։ Այլ պատճառաբանություններ փնտրել պետք չէ»,- ասաց մեր զրուցակիցը։

Армяне Европы должны быть более бдительны: Турция – фашистское государство, от него всего можно ожидать

(1in.am) Депутат-армянин от Демократической партии народов Турции Гаро Пайлан заявил, что на проживающий в Европе армян и уехавших из Турции известных турецких писателей журналистов будут организованы покушения.

По сообщению турецкого издания Evrensel, Каро ПАйлан отметил, что согласно разным достоверным источникам, правящая в Турции партия Справедливости и развития намеревается осуществить громкие операции против проживающих в Европе армян, алевитов и покинувших Турцию деятелей. «Органы безопасности Европы уже в курсе этих планов и предпринимают меры безопасности», – сказал Пайлан.

Директор офиса Ай Дата Европы Арут Ширинян в беседе с Первым Информационным сказал, что ничего более данной информации, им неизвестно, но такая опасность всегда была и будет. «Мы знаем, что в Европе подобные случаи – не новость. Такие операции бывают против курдов. Несколько дней назад были убиты три важных члена курдских союзов. Армяне, как известно, еще больше находятся в центре внимания, должны быть еще более бдительны. Подобные случаи могут стать действительностью, а могут и не стать. Нам не известно больше, чем заявление Пайлана», – сказал Ширинян.

На наше замечание о том, какую задачу пытается решить Турция, предприняв подобные действия именно в этот период, зачем нужен подобный шум и концентрация внимания, Ширинян ответил: «Прежде всего, я в первую очередь тревожусь за представителей меньшинств, проживающих в Турции. Именно эти люди в первую очередь могут быть подвергнуты такому риску, именно проживающие в Турции люди. Мы должны быть очень внимательны по отношению к безопасности проживающих в Турции наших соотечественников. А в Европе мы должны быть более бдительны, но никогда не поддаваться панике. Мы должны продолжать свою работу, нет никакой причины поддаваться страху, потому что подобные проблемы правительство Турции создавало всегда, в особенности – власти Эрдогана. И сейчас многие наши соотечественники вынужденно покидают страну, чтобы не подвергнуться продолжающимся в Турции арестам и задержаниям, которые главным образом направлены против представителей меньшинств. А есть ли в действительности какая-то новая опасность и чем она обусловлена, я затрудняюсь сказать, поскольку, повторяю, подобная опасность была всегда, и искать особую причину я затрудняюсь», – отметил Ширинян.

Редактор французского издания Nouvelles d’Arménie Ара Торанян в беседе с нами сказал, что после подобных заявлений они должны быть более бдительными. Лично он намерен попросить содействия государства, полиции, чтобы защитить себя от возможной опасности. «Несомненно, для того, чтобы осуществить в Европе свои цели турки имеют большой опыт в том, чтобы вербовать наемников. Помните, несколько лет назад против меня дважды была предпринята попытка покушения, напали на мою машину. Ясно, что Турция движется в сторону фашизма. То, что такая опасность для нас существует, в этом нет сомнений. Турция и сейчас предпринимает подобные действия, заключает людей в тюрьмы, заводит различные уголовные дела. Просто мы должны быть осторожны, бдительны», – сказал Ара Торанян. По его словам, не нужно искать логику в действиях Турции, не нужно пытаться проанализировать, почему она на данном этапе планирует покушения и прочее. «Это – фашистское государство, нацистское, оно всегда сеяло антиармянские настроения. Иную логику искать не нужно», – сказал наш собеседник.