Նիդեռլանդների հայտնի գործիչները կոչ կհղեն աշխարհին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նիդեռլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նախապատրաստում է մի շարք խորհրդանշական միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նիդեռլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Մասիս Աբրահամյանը, իրենք իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները համապատասխանեցրել են Եվրոպայում գործող Հայ դատի մյուս հանձնախմբերի հետ: «Փոխանակվել ենք առաջարկություններով ու մի շարք գործողություններ կան, որ միասին պետք է անենք»,-ասաց Մասիս Աբրահամյանը:

Նրա տեղեկացմամբ` Նիդեռլանդներում իրենք պատրաստվում են ստեղծել մի տեսահոլովակ, ուր հայտնի հոլանդացիները կոչ կանեն աշխարհին, որ իրենց ջանքերը ներդնեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: «Նիդեռլանդները սկզբունքորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մյուս մեր նախաձեռնությունն այն է, որ 100-րդ տարելիցի ապրիլի 24-յան ցույցին որքան հնարավոր է շատ մարդ մասնակցի, շատ քաղաքական ու հասարակական գործիչներ ներկա լինեն»,- ասաց Մասիս Աբրահամյանը` տեղեկացնելով, որ իրենք ներկայում նաև բանակցում են Նիդեռլանդներում գտնվող բոլոր եկեղեցիների հետ, որ ապրիլի 24-ին որևէ խորհրդանշական ժամի բոլոր եկեղեցիների զանգերը հնչեն ողջ երկրով մեկ:

Հայ դատի հանձնախմբի ղեկավարը նաև հավելեց, որ որքան էլ 100-ամյա տարելիցը որպես տարեթիվ նշելը լավ գործ է և լավ առիթ աշխարհում Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու համար, բայց դա չի նշանակում մյուս տարիներին չպետք է լավ պատրաստվել: «Ինչքան շատ աշխատանք տանենք, այնքան լավ: 100-րդ տարելիցը լայնածավալ միջոցառումներով նշելը չի նշանակում, որ 101-րդ, 102-րդ տարելիցները պակաս կարևոր տարեթվեր են լինելու մեզ համար: Մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք մինչև հասնենք մեր նպատակներին»,-ասաց Մասիս Աբրահամյանը:

Աշխարհի տարբեր երկրներում տեղակայված ու գործող Հայ դատի հանձնախմբերը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացնում են քաղաքական, մշակութային, կրթական մի շարք իրազեկման ծրագրեր` ուղղված Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացրած 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչմանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Famous figures from Netherlands to call on the world to recognize Armenian Genocide

YEREVAN, MARCH 18, ARMENPRESS. The ARF-D Hay Dat Committee of the Netherlands is preparing a number of symbolic events advancing the 100th anniversary of the Armenian Genocide. In a conversation with “Armenpress” the Head of the ARF-D Hay Dat Committee of the Netherlands Masis Abrahamyan stated that they coordinated their activities with the other Hay Dat committees of Europe. “We have exchanged suggestions and there are a row of activities we’ll carry out together,” Masis Abrahamyan noted.

Among other things, the Head of the ARF-D Hay Dat Committee of the Netherlands Masis Abrahamyan underscored that in the Netherlands they are considering to shoot a video clip, where famous Dutch figures will call on the world to make efforts for the recognition of the Armenian Genocide.

The fact of the Armenian Genocide by the Ottoman government has been documented, recognized, and affirmed in the form of media and eyewitness reports, laws, resolutions, and statements by many states and international organizations. The complete catalogue of all documents categorizing the 1915 wholesale massacre of the Armenian population in Ottoman Empire as a premeditated and thoroughly executed act of genocide, is extensive. Uruguay was the first country to officially recognize the Armenian Genocide in 1965. The massacres of the Armenian people were officially condemned and recognized as genocide in accordance with the international law by France, Germany, Italy, Belgium, Netherlands, Switzerland, Sweden, Russia, Poland, Lithuania, Greece, Slovakia, Cyprus, Lebanon, Uruguay, Argentina, Venezuela, Chile, Canada, Vatican and Australia.