Կիրո Մանոյան. Ըստ էության, Ադրբեջանը բանակցությունները մերժում է: Անհրաժեշտ է համարում Արցախի միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացումը

(news.am) Ըստ էության, Ադրբեջանը բանակցությունները մերժում է: Այս մասին սեպտեմբերի 20-ին Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ եթե անգամ կայանա 2 երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, ապա դրա ընթացքում, ավելի շուտ, կսահմանափակվեն Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններին հետեւելու անհրաժեշտության մասին կրկնելով: «Այդ պահանջներն ամրագրված են նաեւ 1994-1995 թվականների սկզբնական համաձայնագրերում: Սակայն Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում դրանք կատարել»,- հավելեց Մանոյանը:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ փոխադարձ ռազմական օգնության պայմանագիրը պատրաստ է, սակայն առայժմ չի ստորագրվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն իր դիրքորոշումը պետք է խստացնի: Ապրիլյան իրադարձությունների օրերին նախագահը կարգադրեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանագիրը պատրաստել: «Որքանով տեղյակ եմ, պայմանագիրը պատրաստ է, սակայն առայժմ չի ստորագրվում»,- նշեց Մանոյանը՝ շարունակելով, որ դա կարեւոր հանգամանք է հարցի կարգավորման տեսանկյունից, քանի որ ցույց կտա, որ Հայաստանը պատրաստ է միջազգային իրավունքի տեսակետից որոշակի քայլեր ձեռնարկել: «Այս պատճառով մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է այս պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրել: Սա կարող է մեկնաբանվել որպես հայկական դիրքորոշման խստացում, սակայն իրականում ընդամենը համարժեք պատասխան կլինի»,- հավելեց Կիրո Մանոյանը:

Կիրո Մանոյանն անհրաժեշտ է համարում Արցախի միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացումը

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որևէ փոխզիջման մասին խոսք լինել չի կարող: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Մեր մոտեցումն այն է, որ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մենք՝ հայերս, չպետք է խոսենք որևէ փոխզիջման մասին»,- ընդգծեց Մանոյանը:

ԼՂ հակամարտության կարգավորմանը հասնելու համար Մանոյանը անհրաժեշտ է համարում Արցախի միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացումը: «Եթե անգամ մի քանի երկիր էլ ճանաչի Արցախի անկախությունը, արդեն հերիք կլինի, որպեսզի այն ճանաչվի որպես անկախ պետություն»,- ընդգծեց Կիրո Մանոյանը:

Նա նաև անհրաժեշտ է համարում Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը: «Մենք գտնում ենք, որ արդեն այսօր պետք է կատարվի այն, ինչ անցած տարվա քառօրյա կռիվներից հետո հանրապետության Նախագահը հանձնարարեց արտգործնախարարին, այսինքն՝ պատրաստել Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր։ Մենք գտնում ենք, որ այդ պայմանագիրը պետք է հիմա ստորագրենք։ Դա մի կողմից կլինի մեկ քայլ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման առումով, մյուս կողմից՝ պետք եղած պատգամը կուղարկի միջազգային հանրությանը, ինչպես նաև Ադրբեջանին, որ առհավետ մենք չենք կարող մնալ Ադրբեջանի քմահաճույքին»,- եզրափակեց Մանոյանը:

Manoyan: Basically, Azerbaijan rejects the talks

(news.am) Giro Manoyan, head of the ARF-D Armenian Cause and Political Affairs Office, on Wednesday told the aforesaid to reporters.

In his words, even if the foreign ministers of Armenia and Azerbaijan meet, they probably will repeat the need for following the agreements that were reached in the Austrian capital city of Vienna and in Saint Petersburg, Russia.

“These requirements are set out also in the initial agreements in 1994 and 1995,” Manoyan added. “However, Azerbaijan shows that it’s not going to carry them out.”

Manoyan: It’s necessary to intensify Artsakh’s international recognition process

(ARMENPRESS) As long as Azerbaijan has not recognized the Artsakh people’s right to self-determination, there cannot be talk about any mutual concession, Giro Manoyan – head of the ARF-D Armenian Cause and Political Affairs office, told Armenpress. “Our approach is the following: as long as Azerbaijan doesn’t recognize the Artsakh people’s right to self-determination, we, Armenians, should not talk about any mutual concession”, Manoyan said.

According to him, it is necessary to intensify the international recognition process of Artsakh for reaching the settlement of the Nagorno Karabakh conflict. “Even if several countries recognize Artsakh’s independence, it will be enough for it to be recognized as an independent state”, he said.

He considers as a necessity the signing of agreement on military-political cooperation between Armenia and Artsakh. “We believe that today what the Armenian President tasked the foreign minister after the April four-day clashes of the last year should be implemented: this means to prepare the military-political cooperation agreement between the Republic of Armenia and the Republic of Artsakh. We think we should sign this agreement now. On the one hand, it will be a step towards Artsakh’s recognition by Armenia, and on the other hand it will be a message to the international community, as well as to Azerbaijan that we cannot forever remain in the caprice of Azerbaijan”, Giro Manoyan said.