Հակոբ Տեր-Խաչատուրյան․ Շատ ավելի կարեւոր է հայտարարություններից մեկ քայլ առաջ անցնելը

(yerkirmedia.am) Մինչ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարբեր դահլիճներում Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի թեմատիկ նիստերն են ընթանում, Կիպրոսից ժամանած Հարություն Թահմազյանը նախասրահում տեղադրված տաղավարներին է ծանոթանում: «ԱՅԲ» դպրոցի սաները նրան եւ մյուս հետաքրքրվողներին իրենց փորձերն են ներկայացնում։ Փորձեր, որ աշակերտներն անց են կացրել համաժողովում քննարկվող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակում:

Հարություն Թահմազյանը գործարար է եւ նրան այստեղ ամենից շատ հետաքրքրողը ներդրումներին վերաբերող հարցերն են: Առաջին անգամ չէ, որ նման համաժողովի է մասնակցում, միայն ուզում է, որ հնչած մտքերն ու որոշումները ոչ միայն թղթի վրա գրվեն, այլեւ գործածական լինեն:

Թեմատիկ նիստերին քննարկվող հարցերից մեկն էլ հայապահպանությունն է: Զեկուցողներն ու քննարկման մասնակիցները մեկ հարցում համակարծիք են՝ այդ գործում կարեւորագույն կռաններից մեկը դպրոցն է, բայց ուծացման վտանգին դիմակայելուց զատ, սփյուռքահայ գործիչներին մեծապես հուզում է նաեւ հայրենիքի զարգացման հարցը: Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Խաչատուրյանն ասում է՝ իրենց տեսլականը հզոր Հայաստան եւ հանձնառու սփյուռք ունենալն է: Ամբողջ ազգը մի տեղ հավաքելը, նրա խոսքով, կարեւոր գործառույթ է, բայց նա եւս կարծում է՝ շատ ավելի կարեւոր է հայտարարություններից մեկ քայլ առաջ անցնելը:

Մանրամասները՝ տեսանյութում։