MEPs Marek Jurek, Costas Mavrides Urge Azerbaijan to Stop Using Human Shields

BRUSSELS, Belgium—Members of European Parliament (MEP) Marek Jurek (ECR, Poland) & Costas Mavrides (S&D, Cyrpus) have urged Azerbaijan to stop using its own civilian population as human shields and to introduce an Organization for Security and Cooperation in Europe (OSCE) sponsored independent investigative mechanism at the Artsakh-Azerbaijan Line of Contact (LoC), reported the European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD).

“On July 4, 2017 Azerbaijani armed forces violated the cease-fire regime in the contact line. Azerbaijan had installed a multiple rocket launcher system in an inhabited village, thus using its own civilian population as a human shield. The crossfire resulted in a tragic loss of two civilians on the Azerbaijani side. We deplore the loss of two innocent lives and emphasize that this tragedy, as well as other clashes between the armed forced could have certainly been avoided, if Azerbaijan agreed to install an independent investigative mechanism to determine which side exactly violates the cease-fire. The OSCE Minsk-Group has proposed this on several occasions. The Armenian side has agreed to install this mechanism. Unfortunately, official Azerbaijan continues to reject it”, the MEPs said in a statement, made public by Yerevan-based Armenpress news agency.

The lawmakers underscored that the investigative mechanism could have helped avoid the 2016 April War, when Azerbaijan shelled Armenian villages. Twelve-year-old Vaghinak Grigoryan, who was on his way to school, was one of last April’s victims.

“The bodies of an elderly 90-year-old couple in the village of Talish, were brutally mutilated by the Azerbaijani forces, their ears were cut off. Since April 2016 the Azerbaijan armed forces have committed war crimes, including an ISIS-style beheading of an Armenian soldier Karam Sloyan. Pictures of the head were then posted on the social media by the Azerbaijani forces as a trophy and the cruel murder was praised as a heroic act. These barbaric acts are unfortunately an indirect consequence of Armenophobia in Azerbaijan, nurtured from the highest levels and acts, such as elevating Ramil Safarov, who killed an Armenian colleague in his sleep with an ax in Budapest, to a national hero by the current Government of Azerbaijan”, the statement says.

Marek Jurek and Costas Mavrides mentioned that the losses on both sides are tragic and they must absolutely be prevented.

“It is unacceptable to use a population as a human shield while shelling other inhabited areas and then abuse photos for propaganda purposes. An investigative mechanism must be immediately installed. We herewith call on Azerbaijan to stop using its own population as a human shield and install the OSCE independent investigative mechanism which would create favorable conditions for trust and negotiations”, the MEPs said.

Photo: (L-R) Marek Jurek, Costas Mavrides

ԵԽ պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել սեփական բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարեկ Յուրեկը՝ Լեհաստանից և Կոստաս Մավրիդիսը՝ Կիպրոսից կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել սեփական խաղաղ բնակչությանը օգտագործել որպես կենդանի վահան և շփման գծում ներդնել ԵԱՀԿ անկախ հետաքննական մեխանիզմ: «2017 թվականին Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են խախտել շփման գծում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանը բնակելի տարածքում տեղադրել է բազմակողմանի հրթիռային համակարգ, ինչի հետևանքով նրա սեփական քաղաքացիները դարձել են կենդանի վահան: Միջադեպը հանգեցրել է ադրբեջանական կողմի երկու քաղաքացիական անձանց  ողբերգական կորստի: Մենք ցավում ենք երկու անմեղ զոհերի համար և ընդգծում, որ ինչպես այդ ողբերգությունից, այնպես էլ զինված ուժերի միջև մյուս բախումներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը համաձայներ ներդնել հետաքննության անկախ մեխանիզմ, որպեսզի հստակեցվի, թե կողմերից որ մեկն է խախտում հրադադարի ռեժիմը: ԵԱՀԿ Մինսկի խումբը դա առաջարկել է մի քանի անգամ: Հայկական կողմը համաձայնել է ներդնել այդ մեխանիզմը: Ցավոք, պաշտոնական Ադրբեջանը շարունակում է այն մերժել»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է եվրոպացի պատգամավորների հայտարարության մեջ:

Նրանք ընդգծել են, որ հետաքննության մեխանիզմը կարող էր օգնել խուսափել 2016 թվականի ապրիլյան պատերազմից, որի ընթացքում Ադրբեջանը գնդակոծել է հայկական գյուղերը, ինչի արդյունքում զոհվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը՝ դպրոց գնալու ճանապարհին:

«Թալիշ գյուղում 90-ամյա ամուսինների դիերը դաժանաբար խոշտանգվել են ադրբեջանական ուժերի կողմից, նրանց ականջները եղել են կտրված: 2016-ի ապրիլից ադրբեջանական զինված ուժերը իրականացրել են ռազմական հանցագործություններ, այդ թվում «Իսլամական պետության» ոճով գլխատվել է հայ զինվոր Քյարամ Սլոյանը: Նրա կտրված գլխի նկարներն ադրբեջանական կողմը տեղադրել է սոցիալական ցանցերում, իսկ այդ դաժան սպանությունը ընդունվել է որպես հերոսական գործողություն: Այդ բարբարոսական գործողությունները, ցավոք, հանդիսանում են Ադրբեջանում հայատյացության հետևանք՝ բարձրագույն մակարդակով սնուցված գործողություններ, ինչպիսիք են Ռամիլ Սաֆարովի կողմից իր հայ գործընկերոջը կացնահարելը Բուդապեշտում, նույն Սաֆարովին Ադրբեջանում որպես ազգային հերոս ընդունելը»,- փաստել են պատգամավորները:

Կոստաս Մավրիդիսը և Մարեկ Յուրեկը նշել են, որ հակամարտության կողմերի կորուստները ողբերգություն են և դրանք պետք է բացարձակ կերպով կանխվեն: «Անթույլատրելի է բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան՝ օգտագործելով բնակեցված տարածքներ, ապա քարոզչական նպատակով լուսանկարներ տարածելով: Հետաքննության մեխանիզմը պետք է անհապաղ ներդնել: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սեփական բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան և ներդնել ԵԱՀԿ անկախ հետաքննության մեխանիզմ, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների և փոխվստահության համար»,- նշել են եվրոպացի պատգամավորները: