ANCA-WR Statement on Funding for the Armenian American Museum and Statewide Genocide Education

GLENDALE–The Armenian National Committee of America-Western Region issued a statement Thursday praising California Legislators for their efforts in securing funding for the Armenian American Museum and statewide Genocide education.

Below is the text of that statement:

On Thursday, June 15, 2017, the California State Legislature adopted a budget with considerable attention given to the Armenian-American community. The Armenian National Committee of America Western Region (ANCA-WR) is very grateful to each and every California State Assemblymember and Senator who worked so hard to negotiate and to pass today’s State budget which includes significant funding of $10 million for the implementation of the Genocide education curriculum framework and a total of $4 million for the Armenian American Museum.

The ANCA-WR is especially thankful to Assemblymember Adrin Nazarian for initiating the process and remaining committed to it for more than two years, to Senator Anthony Portantino for continuing it to fruition since his recent election, and to Senate Pro Tem Kevin de Leon and Assembly Speaker Anthony Rendon for their leadership and genuine consideration of the needs of the vast Armenian-American constituency in California.

The ANCA-WR continues to work closely with each of these elected officials and many others in Sacramento toward accomplishing these goals and looks forward to the final signature by Governor Brown.

Legislation of this magnitude requires long term planning and implementation by legislators and an engaged citizenry. The ANCA-WR has been at the forefront of these issues, and more, by tirelessly advocating to pass initiatives important to the Armenian American community. This has truly been a collective effort between the public and private sectors. Our grassroots heeded our Action Alerts over the last two years, our Board and Staff had frequent meetings in Sacramento with our elected officials, and our Chief Legislative Consultant Haig Baghdassarian testified multiple times in committee hearings, all of which culminated in this important budget commitment from the State.

Today’s vote clearly demonstrates the political strength of our community and the importance of remaining civically engaged, and the ANCA-WR will remain committed to representing the interests of our community in the halls of government in California and beyond.

Կալիֆորնիայի Ծերակոյտի Անդամ Էնթընի Փորթանթինոյի Հայամէտ Օրինագծերը Հաստատուել Են Բիւջէի Յանձնախմբի Կողմից

(ԱՍՊԱՐԷԶ, Յունիս 23) Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից ընդունուած՝ նահանգի 2017-18 թուականների բիւջէում նշանակալի գումար է յատկացուած ամերիկահայ համայնքին: Ծերակոյտի բիւջէի հարցերով յանձնաժողովը հաստատել է հայ-ամերիկեան թանգարանին երեք միլիոն դոլար տրամադրելու նախագիծը: Միաժամանակ, կրթական համակարգին տրուած տասը միլիոն դոլարի շրջանակներում՝ հանրային դպրոցներում կը ներդրուի Հայոց Ցեղասպանութեան դասաւանդման համապարփակ ծրագիր: Այս յատկացումները հնարաւոր են դարձել Ծերակոյտի անդամ, 25րդ ընտրաշրջանը ներկայացնող Էնթընի Փորթանթինօն, ով հայ համայնքի երկարամեայ աջակիցն է, եւ բազմիցս ներկայացրել է ամերիկահայերի շահերը կառավարութեան տարբեր մարմիններում:

«Կալիֆորնիան նահանգում գոր-ծող թանգարաններին աջակցելու աւանդոյթ ունի եւ ես նպատակայարմար գտայ ներկայացնելու Գլենդելում նախատեսուած հայ-ամերիկեան թանգարանին աջակցութիւնն ընդլայնելու հարցը: Այս նպատակով, թանգարանի գործադիր խորհրդի անդամ Զաւէն Քազազեանի հետ միասին, Ծերակոյտում բիւջէի հարցերով ենթայանձնաժողովին ներկայացրեցինք մշակութային-կրթական այս կենտրոնի նպատակները, նման թանգարանի կարեւորութիւնը նահանգի համար: Ուրախ եմ, որ գործընկերներս ողջունեցին գաղափարը, եւ հաստատեցին՝ բիւջէից յաջորդ երեք տարիներին երեք միլիոն դոլար յատկացնելու իմ նախաձեռնութիւնը: Կալիֆորնիան երկրի ամենահայաշատ նահանգն է, եւ Գլենդելը, որտեղ կը կառուցուի թանգարանը լաւագոյն վայրն է ներկայացնելու հայկական հարուստ մշակութային ժառանգութիւնը եւ այն կիսելու Լոս Անջելեսի ու Կալիֆորնիայի հետ: Հայ-ամերիկեան թանգարանը, որ ունի կրթական, մշակութային, պատմական բաժիններ, եւ Հայոց Ցեղասպանութեան յիշատակման լաւագոյն յուշարձան է նաեւ, կը տեղեկացնի հայ ժողովրդի պատմութեան ու մշակոյթի մասին, նաեւ՝ կը ներկայացնի ամերիկահայ համայնքի ներդրումը Կալիֆորնիայի զարգացման գործում եւ համաշխարհային մշակոյթում: Այս նպատակով էր, որ առաջարկեցի աջակցել Գլենդելի քաղաքապետարանի, եւ ամերիկահայ համայնքի համատեղ այս հրաշալի նախաձեռնութեանը, որ կը դառնայ մեր նահանգում այցելութեան համար պարտադիր վայրերից», նշեց Էնթընի Փորթանթինօն:

Գլենդելի կենտրոնում՝ Բրենդ եւ Կոլորադօ փողոցների հատման կէտում կառուցուելիք հայ-ամերիկեան թանգարանը, նախատեսւում է, որ պատրաստ կը լինի 2023թ.ին: Թանգարանի նախաձեռնող՝ հայկական տարբեր կազմակերպութիւնների ու հոգեւոր կենտրոնների ներկայացուցիչներից կազմուած գործադիր խորհրդի նպատակն էր հիմնել կառոյց ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան, որը միաժամանակ՝ կը խորհրդանշի հայ ազգի վերածնունդը: Թանգարանի տեսլականներից էր նաեւ՝ նպաստել Ամերիկայի էթնիկ մշակութային բազմազանութեան ընկալմանն ու արժեւորմանը, եւ ըստ այդմ, թանգարանը կը ներկայացնի նաեւ այլ ազգերի պատմութիւնն ու մշակոյթը: Միջազգային չափանիշներով նախագծուած թանգարանը կը հիւրընկալի նաեւ տարբեր շրջիկ ցուցահանդէսներ:

Կալիֆորնիայի խորհրդարանի բիւջէի հարցերով յանձնաժողովը հաստատել է նաեւ Էնթընի Փորթանթինոյի եւս մէկ առաջարկ՝ թարմացնել եւ արդիականացնել հանրային դպրոցներում դասաւանդուող ընկերային գիտութեան (social science) եւ պատմութեան ծրագրերը, այդ թւում՝ Հայոց Ցեղասպանութեան մասին բաժինը:

Նախորդ տարի, Կալիֆորնիայի Խորհրդարանի Ներկայացուցիչների տան անդամ Ադրին Նազարեանի նախաձեռնութիւնն առիթ դարձաւ նշուած առարկաների ուսումնական ծրագրի բարեփոխումների, որտեղ ընդգծւում էր Հայոց Ցեղասպանութեան մասին առաւել ընդլայնուած դասաւանդման անհրաժեշտութիւնը:

«Այսօր մեր հերթն է համոզուելու, որ նահանգի բոլոր կրթական հաստատութիւններին եւ ուսուցիչներին հասանելի են Հայոց Ցեղասպանութեան մասին մանրամասն եւ պատշաճ կերպով դասաւանդելու համար անհրաժեշտ միջոցները: Այս նպատակով էր, որ առաջարկեցի գումար յատկացնել ընկերային գիտութեան ծրագրի թարմացումների համար: Արդիւնքում, Կալիֆորնիայի բոլոր կրթաշրջանները՝ Սան Ֆրանցիսկոյից մինչեւ Սան Դիեգօ, եւ այլուր, ունենալու են համապատասխան կրթական ռեսուրսներ՝ համապարփակ կերպով դասաւանդելու 20րդ դարի առաջին Ցեղասպանութեան մասին՝ համաշխարհային պատմութեան ամենաողբերգական եւ կարեւոր էջերից մէկի, որ շարունակում է հերքուել: Այս մասին մեր դպրոցներում դասաւանդումը կենսական նշանակութիւն ունի», տեղեկացրեց Փորթանթինօն: Ֆինանսական այս յատկացումն ուղղուելու է Հայոց Ցեղասպանութեան մասին գրականութեան եւ դասաւանդման համար անհրաժեշտ նիւթերի ձեռքբերմանը, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի ներմուծմանը:

Էնթընի Փորթանթինօն նշում է, որ Հայոց Ցեղասպանութան ճանաչումը, իր քաղաքական երկարամեայ գործունէութեան ընթացքում մշտապէս համարել է առաջնայնութիւն: «Ես մեծացել եմ իտալա-ամերիկեան ընտանիքում, որտեղ մայրս միշտ խօսել է Հայոց Ցեղասպանութեան, Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյց կազմակերպութեան մարդասիրական առաքելութեան, եւ այս ողբերգութիւնը հասկանալու ու ճանաչելու անհրաժեշտութեան մասին: Նիւ Ջըրզիից Կալիֆորնիա տեղափոխուելով, ես բազմաթիւ հայ ընկերներ ձեռք բերեցի, ովքեր ինձ առաւել մանրամասն ներկայացրեցին Եղեռնի մասին ու ճանաչումը՝ կառավարութեան տարբեր մարմիններում իմ աշխատանքում օրակարգիս մասը դարձաւ թէ՛ որպէս Լա Քանեադայի քաղաքապետ, թէ՛ Կալիֆորնիայի Ներկայացուցիչների Տան անդամ, եւ այժմ արդէն՝ ծերակուտական», նշեց Փորթանթինօն, ով վերոնշեալ բոլոր ատեաններում ներկայացրել եւ աջակցել է Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւերին ու ձեռնարկներին:

Կալիֆորնիայում մեծ հեղինակութիւն վայելող քաղաքական գործիչը, աջակցութիւնն է յայտնում նաեւ նահանգային խորհրդարանի Ներկայացուցիչների Տանն ընդունած՝ Ադրին Նազարեանի հակաթուրքական օրինագծին, որը Կալիֆորնիայի հանրային հիմնադրամներին արգելում է ներդրումներ անել Թուրքիայի կառավարութեան կողմից վերահսկուող ֆինանսական կառոյցներում, կամ թարմացնել նախկինում արուած ու արդէն Թուրքիայի իշխանութիւնների կողմից կառավարուող ներդրումները, որոնք այսօրուայ դրութեամբ կազմում են շուրջ 500 միլիոն դոլար: Օրինագիծը այժմ ներկայացուել է Ծերակոյտին:

«Այսօր Սակրամենտոյում իմ գրասենեակ էին այցելել թուրք լոբիստներ, եւ մոլեգնօրէն պահանջել էին դէմ քուէարկել Ծերակոյտում ներկայացուած բանաձեւին: Բոլորովին վերջերս ականատես եղանք, թէ ինչպէս Վաշինգտոնի կենտրոնում Թուրքիայի նախագահի թիկնապահները դաժան յարձակում գործեցին խաղաղ ցուցարարների վրայ: Մենք այս պահին պէտք է ճիշդ որոշում ընդունենք, եւ հրաժարուենք Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող մշակոյթը կրողներից, ովքեր մեր երկրում արեցին այն, ինչի մասին տասնեակ տարիներ մեզ պատմում են հայերը, ում ընտանիքներն ապրել են նոյն զգացումներն ու ողբերգութիւնը: Մենք պէտք է հրաժարուենք նրանց հետ համագործակցութիւնից, շարունակենք Հայոց Ցեղասպանութեան մասին իրազեկումը, որ սկսւում է դպրոցից, որպէսզի մեր սերունդները եւս պատրաստ լինեն պաշտպանելու ճշմրատութիւնը»:

Էնթընի Փորթանթինօն նաեւ գլխաւորում է Ծերակոյտում՝ Կալիֆորնիայի Հաաստանի եւ Արցախի միջեւ առեւտրային յարաբերութիւնների Մշակութային փոխանակման յանձնաժողովը: «Ես անցեալ տարի, իմ լաւ բարեկամ Զարեհ Սինանեանի հետ միասին այցելեցի Հայաստան եւ Արցախ, եւ շատ տպաւորուած եմ: Պատրաստւում եմ առաւել ընդլայնել համագործակցութիւնս հայ համայնքի եւ Հայաստանի հետ», հաւաստիացրեց Փորթանթինօն, ով գործով է ապացուցել նուիրուածութիւնը:

Նա մշտապէս ստացել է ամերիկահայ ամենաազդեցիկ քաղաքական կազմակերպութեան՝ Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի աջակցութիւնն, ում հետ համագործակցութեամբ էլ արծարծել է հայկական օրակարգին առնչուող բազմաթիւ հարցեր:

Էնթընի Փորթանթինօն ներկայացնում է շուրջ 930 հազար բնակիչ ունեցող 25րդ ընտրաշրջանը, որ ներառում է նաեւ հայաշատ քաղաքներ՝ Գլենդելը, Բրբենքը, Լա Կրեսենտան, Լա Քանեադան, Լոս Ֆելիզը, Փասադենան, Սանլենդ Թահանգան, Մոնթրոզը: Իր շրջանի բնակիչներին, Փորթանթինօն պատրաստ է ընդունել Գլենդելի նորաբաց գրասենեակում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ