Բելգիայի հայ համայնքն անցկացրել է դրամահավաք սիրիահայությանն օժանդակելու համար

(ԱՐՄԵՆՊՐԵՍ, մայիսի 2) Բրյուսելում Հայ առաքելական Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում մայիսի 1-ին անցկացվել է դրամահավաք սիրիահայությանն օժանդակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

Սիրիահայերի աջակցությանն ուղղված միջոցառմանը միացել են Բելգիայում գործող գրեթե բոլոր հայկական կազմակերպությունները: Միջոցառմանը ներկա են եղել Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչ Կարապետ Յուզբաշյանը:

«Միջոցառման նպատակն է Բրյուսելի հայ համայնքին ներկայացնել սիրիահայության դիմագրաված մարտահրավերները: Սրբազանը ներկայացրել է կրոնական առումով իրենց ակնկալիքները, թե ո՞ւր են հասել և ի՞նչ կարելի է անել սիրիահայության համար: Կարապետ Յուզբաշյանն էլ ներկայացրել է սիրիահայության խնդիրները: Բելգիայի հայ համայնքն էլ փորձել է նյութական օժանդակությամբ օգնել սիրիահայերին»,-ասաց նա:

Հավաքված գումարը սիրիահայերին կհասնի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի միջոցով: Պետո Դեմիրճյանը նշեց, որ իրենց համար լավագույն հաստատությունն այդ կառույցն է, որը շատ լավ գիտի սիրիահայերի խնդիրների մասին և թե ուր կարելի է ուղղորդել ֆինանսական միջոցները:

«Հայ համայնքի հետ հանդիպումից բացի, սպասվում են նաև քաղաքական հանդիպումներ: Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Կարապետ Յուզբաշյանը մայիսի 2-ին և մայիսի 3-ին կմասնակցեն Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպած հանդիպումներին: Նրանք կհանդիպեն Բելգիայի ֆեդերալ և շրջանային մակարդակի խորհրդարանների ներկայացուցիչների հետ: Նախատեսված է հանդիպում Եվրախորհրդարանում պատասխանատուների հետ: Նպատակն է իրազեկել սիրիահայերի խնդիրների մասին»,-ավելացրեց Պետո Դեմիրճյանը:

Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Կարապետ Յուզբաշյանը, մինչ Բրյուսել այցելելը, եղել են Ֆրանսիայում, որտեղ կազմակերպված է եղել սիրիահայության օժանդակությանն ուղղված նման միջոցառում: Բրյուսելից հետո նրանք նույն նպատակով մեկնելու են Հոլանդիա:

Բելգիայի հայերն առաջին անգամ չեն սիրիահայերի աջակցությանն ուղղված միջոցառում անցկացնում: Առաջին անգամ դրամահավաք են կազմակերպել, երբ հարձակման թիրախ դարձան Քեսաբը, այնտեղի հայերը: Բելգիայի հայ համայնքը կազմակերպել է նաև լրագրողական, քաղաքական պատվիրակությունների այց Դամասկոս, Քեսաբ, այնուհետև Իրաք:

Լուսանկար – Ձախէն՝ Գասպար Կարապետյան, Շահան Արք. Սարգիսյան, Կարապետ Յուզբաշյան

Հայ դատ-Պետո Դեմիրճյան

(Public Radio of Armenia, մայիսի 3),,ՀԱՅ ԴԱՏ,,. Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի մամուլի և հաղորդակցության գծով պատասխանատու Պետո Դեմիրճյանն անդրադառնում է իրենց կառույցի հիմնադրման 15-ամյակին և իրականացրած աշխատանքներին: Ներկայացնում է Մարիամ Հովսեփյանը:

Belgium’s Armenian community holds fundraiser to support Syrian-Armenians

(ARMENPRESS) A fundraiser was held on May 1 in Brussels’ St. Mary Magdalene Armenian Apostolic Church. The fundraiser was organized to support Syrian-Armenians, European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) communications and PR liaison Bedo Demirdjian told ARMENPRESS.

Almost all Armenian organizations of Belgium had joined the fundraiser. Primate of the Armenian Diocese of Beroea Archbishop Shahan Sargisyan and Aleppo’s Armenian community representative Karapet Yuzbashyan were present at the event.

“The purpose of the event is briefing the Armenian community of Brussels on the challenges which Syrian-Armenians face. The Archbishop presented their expectations in religious terms, as to what point they’ve reached and what can be done for the Syrian-Armenians. Karapet Yuzbashyan in his turn presented the problems of the Syrian-Armenians, and Belgium’s Armenian community tried to help Syrian-Armenians with material support”, Demirdjian said.

The money will be given to the Armenian Church of Syria. Demirdjian says the Church is the best structure which is well aware of the community’s problems.

“Political meetings are also expected. Archbishop Shahan Sargisyan and Karapety Yuzbashyan will participate in the May 2-3 meetings organized by EAFJD. They will meet with parliamentarians of both federal and regional levels of Belgium. A meeting is also scheduled with European Parliament officials. The purpose is notifying on the Syrian-Armenians’ issues”, he said.

Prior to visiting Brussels, the Archbishop and Yuzbashyan were in France, where a similar event was held for supporting Syrian-Armenians. They will depart for Netherlands afterwards with the same purpose.