ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ջանքերով՝ 10 օրվա ընթացքում 38 հանդիպում

ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպեց ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

(ԱՊԱՌԱԺ) ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպեց ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

Խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, դրական գնահատելով Արցախում և նրա սահմաններից դուրս ՄԻՊ-ի ծավալած գործունեությունը, խմբակցության աջակցությունը հայտնեց տարբեր ծրագրերի իրականացման գործում:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ «Դաշնակցություն» խմբակցությունն առանձնանում է իր արտասահմանյան կապերով: «Արտասահմանյան 3 այցելություն եմ ունեցել, որոնցից 2-ը կազմակերպվել է Հայ Դատի կառույցների կողմից՝ 2016թ. Եվրոպա և 2017թ. ԱՄՆ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով ԱՄՆ այցելության ընթացքն ու արդյունքները: ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ջանքերով 10 օրվա ընթացքում 38 հանդիպում էր կազմակերպվել բուհերի ուսանողների, իրավապաշտպանների, Սփյուռքի կառույցների և լրագրողական շրջանակների հետ:

«Թե Եվրոպայում և թե ԱՄՆ-ում կան շրջանականեր, որոնց հետ կարող ենք աշխատել, բայց մենք էլ մեր հերթին պետք է նրանց համար հասկանալի լինենք, օտարների պատկերացումը մեր մասին միանշանակ չի»,- ընդգծեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:

Խմբակցության անդամները տարբեր առաջարկներ ներկայացրին ՄԻՊ-ի գործունեության որոշ ուղղությունների վերաբերյալ:

Արցախում կատարված իրադարձությունների մասին իրական տեղեկատվություն ներկայացնելու համար Ռուբեն Մելիքյանն առաջարկեց դրսում աշխատանքներ ծավալել իրավապաշտպանների, լրագրողների, գիտական շրջանակաների հետ: