ԱՐՑԱԽԻ ՊԱՅՔԱՐԸ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է

(ԱՊԱՌԱԺ) ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ են ժամանել Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին:

Մարտի 21-ին կայացել է պատգամավորների մամլո ասուլիսը:

«Մեզ համար հետաքրքական է գալ և բացահայտել արցախյան իրականությունը»,- նշել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը և ավելացրել, որ իրենց գործընկերներն էլ ավելի են հետաքրքվում Արցախով, երբ նրանց բացատրում են, որ Արցախը մի երկիր է, որտեղ կա իրական ժողովրդավարություն, մարդիկ պայքարում են իրական արժեքների համար, կա մտքի, գործելու, խոսքի ազատություն և այլն: Վալոնիա-Բրյուսել Դաշնային խորհրդարանի անդամն արդեն երրորդ անգամն է Արցախում և հաճույքով է նկատում, որ մեծ արագությամբ է զարգանում:

«Մեր այցի նպատակը ոչ միայն Արցախը բացահայտելն է, այլև շփման և համագործակցության եզրեր գտնելը, հատկապես առողջապահության ապահովագրության, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում»,- ընդգծել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը:

Պիեռ Կոմպանին, ով առաջին անգամ է Արցախում, իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում հասկացել է, որ Արցախում ապրողները անջատողականներ չեն, նրանց պայքարը արժեքների համար է: Ցավոք, ազատությունը ստիպում է գին վճարել, չնայած այն իրականում անգին է: «Ձեր ընտանիքները, վստահ եմ, վճարել են այդ թանկ գինը, որպեսզի դուք պայքարեք ժողովրդավարության և Ձեր ժողովրդի հետ միանալու համար»,- հավելել է Բրյուսելի Շրջանային խորհրդարանի անդամ Պիեռ Կոմպանին, ով իր զարմանքն է հայտնել տվյալ իրավիճակում մարդկանց հանգստության և կյանքի նկատմամբ սիրո վերաբերյալ:

Անդրադառնալով Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների մասին հարցին, Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր Էմանուել դե Բոկը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարդ են: Քաղաքական ասպարեզում բավականին ծանր կշիռ ունեցող Ռուսաստանը ոչ միշտ է Եվրոպայի նման մտածում, նաև ԱՄՆ-ում Տրամփի իշխանության գալը անկանխատեսելի է դարձնում ԱՄՆ-ի վաղվա դիրքորոշումը: «Եվրոմիությունը գոյությունը պահելու համար պետք է ներքին ռեսուրսներ գտնի և նոր դաշինք ստեղծի, որպեսզի իր ճակատագիրն իր ձեռքը վերցնի»,- համոզված է Էմանուել դե Բոկը:

Մինչ այդ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, ԱԳՆ նախարարի հետ: Բացի պաշտոնական հանդիպումներից նախատեսվում են հանդիպումներ նաև ժողովրդի տարբեր խավերի հետ:

Պատգամավորներին ուղեկցում էին ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը և հանձնախմբի քաղաքական հարցերով պատասխանատու Հեղինե Էվրիյանը:

Նախագահը նպաստավոր է համարում Բելգիայի հետ հարաբերությունների խորացման պայմանները

(ԱՐՑԱԽՊՐԵՍ) Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ընդունել է Բելգիայի Դեմոկրատ ֆեդերալիստ եւ Հումանիտար ժողովրդական կենտրոն խմբերը ներկայացնող խորհրդարանականների:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախ-Բելգիա հարաբերություններին վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական փոխգործակցության եւ երկու երկրների վարչական շրջանների միջեւ կապերի զարգացման հարցերին:

Նախագահ Սահակյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար առկա են նպաստավոր պայմաններ եւ անկեղծ շահագրգռվածություն:

Belgian Parliamentarians says Artsakh Correcting ‘Historical Mistake’

(ASBAREZ) STEPANAKERT—Artsakh (Nagorno-Karabakh) Republic President Bako Sahakian on March 20 received federal and regional parliamentarians of Belgium, representing various factions in the state.

The visit of parliamentarians André du Bus de Warnaffe, Emmanuel De Bock, and Pierre Compagnie was the initiative of the European Armenian Federation for Justice and Democracy (Armenian National Committee of Europe).

Issues related to the Artsakh-Belgium relations were discussed. Special attention was paid to the issues of parliamentary cooperation and development of relations between regions of the two countries.

Sahakian noted that there were favorable conditions and sincere interest for deepening bilateral relations.

Artsakh Foreign Minister Karen Mirzoyan, presidential spokesperson David Babayan, and other government officials were also present at the meeting.

Mirzoyan met with the Belgian delegation separately, where he presented the priorities of the foreign policy of Artsakh, the current stage of the Azerbaijani-Karabakh peace process and the steps taken by Artsakh authorities towards ensuring conditions for the resumption of negotiations. Both parties stressed the necessity to settle the Azerbaijani-Karabakh conflict exclusively by peaceful means.

The parties also exchanged views on the state-building process taking place in Artsakh. The Belgian parliamentarians welcomed the consistent efforts of Artsakh authorities, aimed at strengthening and developing democratic institutions.

They also underlined the importance of such visits for the further development and expansion of cooperation between Artsakh Republic and Belgium.

Warnaffe, De Bock, and Compagnie on Monday also visited the Stepanakert Memorial and placed flowers in memory of the Armenians that became martyrs in the Karabakh War.

Artsakh National Assembly President Ashot Ghulyan also received Warnaffe, De Bock, and Compagnie on Monday, and expressed hope that similar talks with Belgian parliamentarians will create major foundations for the institutionalization of relations, reported News.am.

Warnaffe during the meeting congratulated Ghulyan on the results of the February 20 constitutional referendum, and stressed that the Karabakh conflict is becoming more important for them.

In turn, Pierre Compagnie, who is in Artsakh for the first time, presented his respective impressions.

“I see here a country whose objective is not to separate at any cost, but to correct the historical mistake; this is a great lesson for me,” he noted.

Ghulyan then presented the main features of the new Constitution of Artsakh and answered questions.

The Belgian parliamentarians later met with members of the National Assembly’s Artsakh Republic-European Parliament Friendship Group.


Meeting with parliamentarians representing Belgian Democratic Federalist Independent and Humanist Democratic Center groups

(president.nkr.am) On 20 March Artsakh Republic President Bako Sahakyan received a group of parliamentarians representing Belgian Democratic Federalist Independent and Humanist Democratic Center groups.
Issues related to the Artsakh-Belgium relations were on the discussion agenda. Special attention was paid to the issues of parliamentary cooperation and development of relations between regions of the two countries.
President Sahakyan noted that there were favorable conditions and sincere interest for deepening bilateral relations.

ԱԳՆ ղեկավարն ընդունել է բելգիացի խորհրդարանականների պատվիրակությանը
(ԱՐՑԱԽՊՐԵՍ) Մարտի 20-ին Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորների պատվիրակությանը, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ։

ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հյուրերի խնդրանքով ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և բանակցությունների վերսկսման համար պայմանների ապահովման ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը։ Երկուստեք ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Արցախում ընթացող պետականաշինության գործընթացների շուրջ։ Բելգիացի խորհրդարանականները ողջունել են Արցախի իշխանությունների հետևողական ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու զարգացմանը։

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման այցելությունների կարևորությունը` Արցախի Հանրապետության և Բելգիայի միջև հաստատված համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման գործում։

Հեռանկարում Արցախ-Բելգիա մշակութային կապերի խորացումն է

Մարտի 20-ին Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հանդիպել է Եվրոպայի Հայ դատի նախաձեռնությամբ Արցախ ժամանած Բելգիայի Թագավարության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆի, Էմանուել դե Բոկի և Պիեռ Կոմպանիի հետ: Հանդիպմանն արծարծվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Նարինե Աղաբալյանը ներկայացրել է այն բոլոր խոչընդոտները, որ ստեղծում է Ադրբեջանը Արցախի մշակութային ձեռնարկների իրականացման ճանապարհին: Իրենց հերթին խորհրդարանականները համոզմունք են հայտնել. «Ձեր պայքարն արժանի է մեր աջակցությանը, որովհետև պայքար է իրական արժեքների համար: Մենք տեսանք Արցախի հարուստ մշակույթը»:
Հյուրերը պատրասատակամություն են հայտնել աջակցել Արցախի և Բելգիայի միջև մշակութային համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը: «Մենք վերադառնում ենք Բելգիա կոնկրետ առաջարկներով. մասնավորապես՝ երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև մշակութային կապեր հաստատելու ուղղությամբ ենք աշխատելու»,- ստահեցրել են բելգիացի խորհրդարանականները:

Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալել են Բելգիայի Դաշնային և Բրյուսելի Շրջանային խորհրդարանների պատգամավորներին

(nankr.am) Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին մարտի 20-ի վաղ առավոտյան Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների:

Բելգիացի խորհրդարանականներին այնուհետև ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ողջունելով բելգիացի գործընկերներին՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ բելգիացի խորհրդարանականների հետ հաճախացած հանդիպումները հարաբերություննեոի ինստիտուցիոնալացման լուրջ հիմքեր են ստեղծում:

«Փոխադարձ այցերի հաճախականությունը ցույց է տալիս Բելգիայում Արցախի և նրա ազատագրական պայքարի հանդեպ ունեցած հետաքրքրությունը»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վալոնիա-Բրյուսել Դաշնային խորհրդարանի անդամ Անդրե դե Բյուս Դե Վարնաֆը շնորհավորել է ԱԺ նախագահին՝ Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների գործընթացի ու հանրաքվեի արդյունքների կապակցությամբ և ընդգծել, որ իրենց համար Արցախի հարցն ավելի կարևոր է դառնում և իրենք ուշադրությամբ հետևում են տեղի ունեցող զարգացումներին:

Բրյուսելի Շրջանային խորհրդարանի անդամ Պիեռ Կոմպանին, ով առաջին անգամ է Արցախում, խորհրդարանի նախագահին է ներկայացրել Արցախի վերաբերյալ իր դիտարկումը.

«Ես այստեղ տեսնում եմ երկիր, որի նպատակը ոչ թե ամեն գնով առանձնանալն է, այլ՝ պատմական սխալն ուղղելը: Սա ինձ համար մեծ դաս է»:

Այնուհետև, հյուրերի խնդրանքով, Աշոտ Ղուլյանը ներկայացրել է նոր Սահմանադրության հիմնական առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխանել Արցախի կարգավիճակին և Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը և ՀՀ ԱԺ մամլո ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը:

Խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո ԱԺ փոքր դահլիժում տեղի է ունեցել բելգիացի խորհրդարանականների հանդիպումը «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են երկկողմ համագործակցության հեռանկարների մասին, ինչպես նաև ուրվագծել փոխգործակցության որոշակի ուղղություններ: