Քննարկում՝ Հայաստան-Սփյուռք, Հայաստան-Թուրքիա և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խնդիրներն ու մարտահրավերները:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը հայ ակադեմիականների, քաղաքագետների, փորձագետների ու լրագրողների հետ քննարկում է Հայաստան-Սփյուռք, Հայաստան-Թուրքիա և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խնդիրներն ու մարտահրավերները:

ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որի նախընտրական ծրագրում կա ջավախահայությանը աջակցելու խնդիր

(yerkirmedia.am) ՀՀ ԱԺ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ջավախքի խնդիրները բարձրաձայնելու եւ հետագա համագործակցության եզրեր փնտրելու նպատակով Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամները հանդիպելու են ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների հետ:

Մարտի 13-ին խորհրդի անդամները հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը բարձրաձայնվել են ջավախահայությանը հուզող կրթական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, հոգեւոր, մշակութային, ինչպես նաեւ քաղաքական խնդիրներ: Հատկապես կարեւորվել է Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության թեման:

Խորհրդի անդամների կարծիքով՝ այսօր, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, լուրջ ուշադրություն պետք է դարձվի վիրահայությանը եւ ջավախահայությանը հուզող խնդիրներին:

«Ջավախահայերի խնդիրները բազմազան և բազմաոլորտ են, հատկապես Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում կան կրթական, սոցիալտնտեսական, առողջապահական, հոգևոր, մշակութային, ինչու չէ նաև քաղաքական խնդիրներ, սակայն ամենակարևոր հանագամանքը թուրք-ադրբեջանական ակտիվությունն է Վրաստանում և մասնավորապես վերջին շրջանում Ջավախքում: Խորհուրդը դա դիտարկում է ՀՀ անվտանգության տեսանկյունից, ինչու չէ նաև Հայաստան-Վրաստան հարաբերույթունների համատեքստում: Ես կարծում եմ, Դաշնակցությունը մեծ պոտենցիալ ունի, որ կարողանա իր աշխարհասփյուռ կառույցներով կանգնել է և պետք է կանգնի ջավախահայությանը հուզող բոլոր խնդիրները ժամանակին և պատշաճ ձևով լուծելու համար»,- նշեց Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:

«ՀՅԴ –ն միակ կուսակցությունն է, որի նախընտրական ծրագրում կա ջավախահայությանը աջակցելու խնդիր, մենք դա դիտում ենք որպես հայ-վրացական հարաբերությունների սերտացման բոհի մեջ: Այդ հարաբերությունների սերտացման պարագայում, կհեշտանա Ջավախքի հայության և ընդհանրապես վիրահայության խնդիրների մեծ մասի լուծումը: Այս հանդիպմանը մենք ներկայացրեցինք մեր պատկերացումները, իրենք հարցեր ունեին, մենք իրնեց հարցեր ունեինք իրավիճակի մասին և կարծում եմ իրենք էլ գոհ են, որ հանդիպումը տեղի ունեցավ: Հիմնականում կրթության խնդիրներն էին, բայց անշուշտ կան նաև սոցիալ-տնտեսական հարցվեր, որոնք եթե ոչ անպայման կուսակցությունները կարող են լուծել, բայց վաղը խորհրդարանը կարող է այդ ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկել, այսինքն Հայաստանի հարաբեությունների սերտացումը Վրաստանի հետ կնպաստի նաև այդ խնդիրների կարգավորմանը: Պարզ էր , որ մեր մոտեցումները իրենց համար հոգեհարազատ էր, քանի որ առաջին օրը չէ, որ մենք զբաղվում ենք Ջավախքի հարցերով»,- ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: