Բակո Սահակյանն ընդունել է միջազգային դիտորդներին

(ԱՊԱՌԱԺ) Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբին պատուիրակութիւնը` Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ Լատվիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Բելգիայի պատվիրակությունների անդամներին, որոնց կազմում էին իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:

Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից:

Հանդիպուման ընթացքում արծարծվել են նաեւ ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Observers from Argentina and Uruguay Meet with Bako Sahakyan

(Prensa Armenia).- Argentine Deputy Brenda Austin and Uruguayan lawyer Oscar Lopez Goldaracena met today with Nagorno-Karabakh Republic President Bako Sahakyan after participating as observers in the constitutional referendum held on Monday, February 20.

The meeting was also attended by the President’s spokesman, David Babayan, Foreign Minister Karen Mirzoyan and the Director of the Armenian National Committee of Argentina, Nicolas Sabuncuyan.

Եվրոպայի Հայ Դատի դիտորդական առաքելության անդամները հանդիպել են Արցախի հասարակական կազմակերպությունների հետ

(ԱՊԱՌԱԺ) ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի դիտորդական առաքելության անդամները փետրվարի 18-ին հանդիպել են Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում եվրոպական 8 երկրներից ժամանած դիտորդները հետաքրքրվել են հանրաքվեի քարոզարշավի ընթացքի, սահմանադրության նախագծին քաղաքացիների իրազեկվածության և այլ հարցերով:

Եւ­րո­խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­ւոր Է­լե­նի ­Թէո­խա­րու­սը այ­ցե­լեց Ար­ցա­խի խորհր­դա­րան

Փետ­րո­ւար 19ին Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տու­թեան խորհր­դա­րա­նի նա­խա­գահ Ա­շոտ ­Ղու­լեան ըն­դու­նեց Եւ­րո­պա­կան խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­ւոր Է­լե­նի ­Թեո­խա­րու­սին (­Կիպ­րոս) եւ «­Հա­մե­րաշ­խու­թեան շար­ժում» քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թեան կեդ­րո­նա­կան գրա­սե­նեա­կի նա­խա­գահ Եա­նի ­Սէ­լի­նո­փու­լո­սին, ո­րոնք այս օ­րե­րուս կը գտնո­ւին Ար­ցախ՝ ­Սահ­մա­նադ­րու­թեան հան­րա­քո­ւէի ըն­թաց­քին դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թիւն ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով:
Ա.Ժ. նա­խա­գահ Ա­շոտ ­Ղու­լեան բարձր գնա­հա­տեց Եւ­րո­պա­կան խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­ւո­րի ներ­կա­յու­թիւ­նը Ար­ցա­խի հա­մար ան­չափ կա­րե­ւոր ի­րա­դար­ձու­թեան՝ յոյս յայտ­նե­լով, որ ­Սահ­մա­նադ­րու­թեան հան­րա­քո­ւէի մա­սին երկ­խօ­սու­թիւ­նը թոյլ կու տայ ա­ռաջ տա­նել հա­մա­տեղ քննար­կում­նե­րու օ­րա­կար­գը:
Ող­ջու­նե­լով խորհր­դա­րա­նի նա­խա­գա­հին՝ Է­լե­նի ­Թէո­խա­րիու­սը նշեց, որ տպա­ւո­րո­ւած է զի­նո­ւոր­նե­րու մօտ տի­րող ո­գիէն:
«Այս­տեղ ես կը տես­նեմ բար­գա­ւա­ճում ու ա­ռա­ջըն­թաց: Եւ հպարտ եմ ­Ղա­րա­բա­ղի իշ­խա­նու­թիւն­նե­րուն հա­մար, քա­նի որ ջանք չեն խնա­յեր ժո­ղո­վուր­դի կեն­սա­մա­կար­դա­կը բարձ­րաց­նե­լու եւ պե­տու­թիւ­նը զար­գաց­նե­լու հա­մար»,- նշեց Է­լե­նի ­Թեո­խա­րուս: ­Խօ­սե­լով Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տու­թեան նոր ­Սահ­մա­նադ­րու­թեան մա­սին՝ Ա­շոտ ­Ղու­լեան նշեց, որ նոր ­Սահ­մա­նադ­րու­թեամբ ա­ռաջ­նա­յին տեղ տրուած է անվ­տան­գու­թեան: «­Ժո­ղովր­դա­վա­րու­թիւ­նը եւ ա­զա­տու­թիւ­նը պէտք է ա­ռա­ջին հեր­թին պաշտ­պա­նո­ւած ըլ­լան»,- ընդգ­ծեց խորհր­դա­րա­նի ղե­կա­վա­րը:
«­Մար­դիկ, ո­րոնք ի­րենց կեան­քը կը զո­հա­բե­րեն ա­զա­տու­թեան հա­մար, ա­մէն ինչ կ­’ը­նեն նաեւ ժո­ղովր­դա­վա­րու­թեան հա­մար»,- ար­ցախ­ցի­նե­րու կամ­քին մա­սին կար­ծիք յայտ­նեց Ե.Խ. պատ­գա­մա­ւո­րը:
­Հան­դիպ­ման խօ­սո­ւած է նաեւ ­Կիպ­րո­սի խնդրով վեր­ջերս ար­ձա­նագ­րո­ւած տե­ղա­շար­ժե­րու ու սպա­սում­նե­րու մա­սին:

Պելճիքայի պատուիրակները այցելեցին Արցախի խորհրդարան

Լ.Ղ.Հ. Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ ­Ղու­լեան ըն­դու­նեց Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տու­թեան ­Սահ­մա­նադ­րու­թեան հան­րա­քո­ւէի մի­ջազ­գա­յին դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թեամբ Ար­ցախ գտնո­ւող ­Պել­ճի­քա­յի պա­տո­ւի­րա­կու­թեան ան­դամ­ներ՝ Պ­րիւք­սէ­լի շրջա­նա­յին խորհր­դա­րա­նի ան­դամ ­Սերժ տը ­Պա­տու­լին եւ ­Վա­լո­նիա-Պ­րիւք­սէ­լի խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­ւոր ­Բե­նո­ւա Դ­րե­զին:
­Խորհր­դա­րա­նի նա­խա­գա­հը, կա­րե­ւոր նկա­տե­լով հան­րա­քո­ւէին մի­ջազ­գա­յին դի­տորդ­նե­րու ներ­կա­յու­թիւ­նը, նշեց.- «­Մենք ար­դէն եր­րորդ ան­գամ ենք կազ­մա­կեր­պում հան­րա­քո­ւէ եւ կա­րե­ւո­րում ու հա­շո­ւի ենք առ­նում այն օբ­յեկ­տիւ գնա­հա­տա­կան­նե­րը, ո­րոնք ներ­կա­յաց­ւում են դի­տորդ­նե­րի կող­մից»:
Այ­նու­հե­տեւ Ա­շոտ ­Ղու­լեան պա­տաս­խա­նեց ­Պել­ճի­քա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րու շարք մը հար­ցե­րուն, ո­րոնք կը վե­րա­բե­րէին ­Սահ­մա­նադ­րու­թեան նա­խա­գի­ծով նա­խա­տե­սո­ւած կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ա­ռանձ­նա­յատ­կու­թիւն­նե­րուն եւ պե­տու­թեան գոր­ծու­նէու­թեան կա­րե­ւոր ո­լորտ­նե­րու մէջ ա­ռա­ջար­կուող փո­փո­խու­թիւն­նե­րուն:
­Հան­դիպ­ման մաս­նակ­ցե­ցաւ Հ.Յ.Դ. ­Հայ ­Դա­տի Եւ­րո­պա­յի ­Յանձ­նա­խում­բի նա­խա­գահ ­Գաս­պար ­Կա­րա­պե­տեան:

The NKR Foreign Minister received the deputies of the European Parliament

(nkr.am) On February 20, Minister of Foreign Affairs of the Nagorno Karabakh Republic Karen Mirzoyan received deputies of the European Parliament, President of the Friendship group with Artsakh in the European Parliament Frank Engel (Luxembourg) and member of the Group Jaromir Stetina (Czech Republic), who are in Artsakh with an observation mission.

At the meeting, the mutual ties with the European Parliament were touched upon. The sides in particular, discussed a range of issues related to the activities of the Friendship group aimed at further strengthening and deepening of bilateral ties.