COMMUNIQUE DE PRESSE DU CDCA FRANCE

Le Conseil constitutionnel a censuré ce jeudi 26 janvier l’article de la loi égalité et citoyenneté pénalisant la négation du génocide des Arméniens, les juges de la rue de Montpensier considérant que les dispositions en cause constituaient une atteinte ni nécessaire ni proportionnée à la liberté d’expression.

Malgré la décision rendue en 2012 par le Conseil constitutionnel qui stigmatisait le génocide des Arméniens en conditionnant la pénalisation de sa négation à l’existence d’une décision de justice dont on sait qu’elle ne peut pas être rendue en l’espèce, le CDCA a toujours soutenu la démarche du gouvernement tendant à porter ce combat jusqu’au bout.
Le gouvernement a tenu son engagement en trouvant une voie permettant de soumettre à nouveau la pénalisation du négationnisme du génocide des Arméniens aux parlementaires qui dans les deux chambres ont approuvé cet amendement. Malgré le fait que le Conseil constitutionnel ait reconnu qu’il s’agissait bien d’une nouvelle initiative, il a décidé de censurer ce nouveau texte. Nous ne pouvons pas le cacher, cette trahison des valeurs de Justice et de dignité humaine est une déception.

Notre ennemi est puissant, il œuvre depuis plus d’un siècle pour parachever son crime d’extermination et il ne reculera devant rien pour empêcher la cause arménienne d’avancer. La France est depuis 20 ans une terre de victoires politiques pour la cause arménienne, aujourd’hui force est de constater que nous sommes face à un échec. Mais n’oublions pas que notre combat, ce n’est pas seulement le combat pour la loi de pénalisation du négationnisme du génocide des Arméniens. Notre combat c’est la cause arménienne. Et ce combat continue, il prendra d’autres formes, d’autres visages ! L’Etat turc ne nous arrêtera pas, nous ne lâcherons rien !

Paris le 26 janvier 2017

Դատապարտում ենք ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի չեղարկումը. Մուրադ Փափազյան

(news.am) Ֆրանսիայի հայ դատի հանձնախումբը դատապարտում է ազգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին Ազգային Ասամբլեայի դեկտեմբերի 22-ին ընդունած որոշումը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից չեղարկելը: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը. «Սահմանադրական խորհրդի որոշումը դատապարտում ենք, այն անհիմն է, համաձայն չենք այդ որոշման հետ: Գիտեինք, որ վտանգ կա, հնարավոր է, որ մերժի, ինչպես 2012թ.եղավ, բայց լավատես էինք»:

Մուրադ Փափազյանի խոսքով, Սահմանադրական խորհրդի այս որոշումը չի կարող պատճառ դառնալ, որպեսզի Ֆրանսիայի հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության ճանաչման համար ծավալած պայքարը դադարեցնի:

«Սահմանադրական խորհուրդը խնդիր տեսավ եւ չեղարկեց օրենքը, բայց դա մեզ չի կարող ստիպել, որպեսզի չպայքարենք, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչի: Մենք մեր պայքարը տարբեր ձեւերով շարունակելու ենք, բայց նախ պետք է հասկանանք՝ ինչպես ենք շարունակելու մեր պայքարը: Կարելի է ասել, որ Թուրքիայի քաղաքական ճնշումներն հնարավոր է, որ ազդել են Սահմանադրական խորհրդի վրա»,-ասաց նա:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը նշեց, որ Ֆրանսիայի հայ դատի հանձնախումբը ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը ճանաչելու ուղղությամբ ահռելի աշխատանք է կատարել եւ չի կարծում, որ հունվարի 26-ին Սահմանադրական խորհրդի կողմից նման որոշման կայացումը իրենց թերի աշխատանքի պատճառ կարող էր լինել:

«Ֆրանսիայի հայ համայնքն արդեն 10 տարուց ավելի է աշխատում է այս օրինագծի ընդունման համար, իսկ վերջին տարիներին ահռելի աշխատանք է կատարվել, որովհետեւ նախագահ Օլանդը իր խոստումն էր ուզում կատարել: Ֆրանսիացի եւ մեր իրավաբանների հետ այս օրենքի վրա լրջորեն աշխատել ենք, որպեսզի այս օրենքը անցկացվեր, սակայն, Սահմանադրական դատարանը նման որոշում կայացրեց»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հունվարի 26-ին չեղարկել է ազգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին Ազգային Ասամբլեայի դեկտեմբերի 22-ին ընդունած որոշումը։

Սահմանադրական խորհուրդը որոշ փոփոխություններ է պահանջել օրենքի այն կետում, որը վերաբերում է ցեղասպանությունների եւ որոշ հանցագործությունների ժխտման համար տուգանքին։

Սահմանադրական խորհուրդը սահմանել է, որ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելը եւ դրանից բխող տուգանքները պարտադիր են կիրառման համար, քանի որ խախտում են 1881-ին ընդունված խոսքի եւ մամուլի ազատության մասին օրենքը, որը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրությանը։

Ֆրանսիայի ՍԴ-ն քաղաքական որոշում է կայացրել․ Մուրադ Փափազյանը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժելու մասին

(tert.am) ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ միայն քննադատում, այլ նաև դատապարտում են Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի վճիռը՝ մերժել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդված պարունակող օրինագծի ընդունումը:

«Մենք բոլոր մասնագետների հետ աշխատել ենք արդեն քանի տարի: Պետության, կառավարության հետ ենք քննարկել օրինագիծը, և տեքստը, որ ներկայացավ Սենատին և քվեարկվեց, բոլոր ծերակուտականների կարծիքով՝ սահմանադրական էր: Մենք համոզված ենք, որ Ֆրանսիայի սահմանադրական դատարանը քաղաքական որոշում է կայացրել»,- ասաց Մուրադ Փափազյանը՝ նշելով, որ հենց այդ պատճառով են նրանք դատապարտում այդ որոշումը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը իր պաշտոնական տեսակետն էր հայտնել Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին ընդունված ազգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների և զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի առնչությամբ: Խորհուրդը որոշել է, որ այն հակասում է ցեղասպանությունը և մարդկության դեմ կատարված այլ հանցագործությունները դատապարտող 173-րդ հոդվածի 2-րդ մասին:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծի փոփոխությունները: Օրինագծին կողմ էր քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր:

Մուրադ Փափազյանը նշեց, որ իրենք քայլեր են ձեռնարկելու սահմանադրական դատարանի որոշման դեմ: «Սահմանադրական դատարանը չէր կարող արգելել, որ մենք Թուրքիայի դեմ մեր պայքարը շարունակենք, չի կարող նաև մեզ արգելել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար ոչ միայն Ֆրանսիայում, այլ ամբողջ աշխարհում աշխատենք»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք պատրաստվում են բրիֆինգ անել՝ հասկանալու, թե ինչպես պետք է շարունակեն իրենց պայքարը՝ օրենքի՞ միջոցով, թե ուրիշ ճանապարհով:

Ֆրանսահայ հասարակական գործիչը հիշատակեց, որ այս օրինագիծը երկու անգամ է Սահմանադրական դատարանի կողմից մերժվում: «Սա նշանակում է, որ իրենց համար չի կարելի ընդունել օրենք, որը կդատապարտի Հայոց ցեղասպանության մերժումը, ուրացումը»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք ի՞նչ ընթացակարգեր կան սահմանադրական դատարանի որոշման դեմ պայքարելու, Մուրադ Փափազյանը պատասխանեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը։

«Դեռ որոշումը նոր է ընդունված: Ինչ-որ ժամանակ պետք է անցնի, որպեսզի մենք ճիշտ որոշում կայացնենք: Սա լուրջ հարց է, և մենք մեր համակիրների հետ պետք է աշխատենք, քննենք և որոշում գտնենք»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանն ընդգծեց այս իրադարձության մեջ թուրքական լոբբինգի նշանակությունը։ Նա նշեց, որ Ֆրանսիայում թուրքական լոբբինգը շատ հզոր է: «Հասկացան, որ այս օրենքն իրենց համար վտանգավոր է, հասկացան, որ Թուրքիային պետք չէ, որ այդ օրենքը կյանքի կոչվի: Մենք գիտենք, թե նրանք ինչ են արել, ինչ միջոցներ են օգտագործել, ինչ ձևով են աշխատում: Մենք էլ երբեք չենք մոռանում, որ այդ աշխատանքի վերջը պետք է տանք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե օրինագիծը նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոստումն էր հայ համայնքին, ֆրանսահայ գործիչը պատասխանեց․ «Մենք մշտապես կապի մեջ ենք նախագահի հետ: Ինքն էլ դժգոհություն հայտնեց, որ Սահմանադրական դատարանը չհաստատեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը»,- ասաց նա: