ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՛ ՔԻՐԻԱՔՈՍ ՏՐԻԱՆՏԱՖԻԼԻԴԵՍԻՆ ՀԵՏ

Հաշվի առնելով վերջերս ավելի ու ավելի մեծ ծավալներ ընդգրկող անդրբեջանական հակահայ քարոզչությունն արտասահմանյան երկրներում՝ Aparaj.am-ը ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի միջոցով հարցադրումներով դիմել է Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Քիրիաքոս Տրիանտաֆիլիդեսին, ով նաև այցելել էր Արցախ:

-Հարգելի պրն Տրիանտաֆիլիդես, ինչպիսի՞ն եք տեսնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Ադրբեջանական ագրեսիայից հետո անցած 25 տարիների պայքարը՝ ուղղված իրենց երկրի վերակառուցմանը:

– Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը՝ մի հերոսական ժողովրդի արժանի ջանք է՝ վերակառուցել իր երկիրը և միավորել ներկան անցյալի հետ։ Իրենց երկիրը, դաշտերը, սարերն ու քաղաքները իրենց են պատկանում։Իրենց ապագան իրենց է պատկանում, և նրանց հավատարմությունն իրենց պայքարին՝ դրա ամենամեծ երաշխիքն է։

– Արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի Եվրոպան, հատկապես Եվրամիությունն ուղղակիորեն մասնակցեն և ներգրավվեն Արցախի հարցում երկարատև և արդար լուծում գտնելու համար։

– Ժամանակն է, որպեսզի Եվրամիությունը համագործակցի տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող երկրների հետ՝ հակամարտությանը երկարատև և արդար լուծում տալու համար։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել Եվրամիության ներքին թույլ կողմերը, որոնցից է նաև նրա ընդհանուր արտաքին քաղաքականություն ունենալու անկարողությունը։ Այսպիսով, թեկուզև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդարացի է իր ակնկալիքների մեջ՝ սպասելով Եվրամիությունից դրական մասնակցություն Արցախի խնդրի լուծման համար, սակայն իրենց հիմնախնդրի լուծմանը հասնելու համար՝ չպետք է թուլացնեն իրենց ջանքերը, ինպես նաև իրենց ճշմարիտ կոչը՝ ուղղված միջազգային հանրությանը։

ԱՊԱՌԱԺ