«Պայման» պարբերաթերթի խմբագիրն՝ ազգային առաջնորդարանում

Նոյեմբերի 22-ի կէսօրին Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Պայման» պարբերաթերթի խմբագիր Արմինէ Առաքելեանին ու «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ Արամ Շահնազարեանին:

Նրանք Սրբազան Հօրը ներկայացրեցին Վահէ Քաչա գրքի պարսկերէն լեզւի թարգմանիչ՝ դոկտ. Ղաւամէլդին Ռեզազադէին, ով միաժամանակ «Պայման» պարբերաթերթի եւ «ՀՈՒՍԿ» հաստատութեան բարեկամներից է:

Դոկտ. Ռեզազադէն իր տիկնոջ հետ գործուղւել էր Հայաստան, որպէս գնահատանք իր հայանպաստ աշխատանքների:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց իր հիւրերին, կարեւորութեամբ շեշտեց հայ-իրանական գրական, մշակութային յարաբերութիւնները, որոնք պատմութեան խորքից են գալիս: