Կիրո Մանոյան. ԼՂ հակամարտության կարգավորման գործում Թուրքիան անելիք չունի

(tert.am) Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում անելիք չունի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը։

«Ադրբեջանցիների ազդեցությունը Թուրքիայում մեծանում է, ուստի չի բացառվում, որ դեսպանը որոշել է հակակշել իրավիճակը: Այնուամենայնիվ, սա նորություն չէ. Թուրքիայի ցանկությունը միշտ էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը մասնակցելն է: Թուրքիան նույնիսկ Հայաստանի հետ հարաբերություններն է պայմանավորում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով»,- նշեց Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը երեկ Բաքվում կրկին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է։ Նման հայտարարությունները՝ հատկապես Օզորալի կողմից, վերջերս ակտիվացել են: Կիրո Մանոյանն ասաց, որ այս հայտարարությունների բնույթը քարոզչական է, իսկ թիրախը՝ թուրքաբնակ ադրբեջանցիներն են:

Անդրադառնալով թեմային՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրենը նշեց, որ հարցն անուղղակի կարելի է կապել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հեռանալու և գուցե նոր համանախագահի վրա ազդելու հնարավորության հետ:

Giro Manoyan – Turkey has nothing to do in the Nagorno-Karabakh peace process

(tert.am) Turkey has nothing to do in the Nagorno-Karabakh peace process, Giro Manoyan, Director of ANC-International of the Armenian Revolutionary Federation Dashnaktsutyun (ARF-D) Bureau in Yerevan, told Tert.am.

“Azerbaijan’s influence is growing in Turkey. So the ambassador [of Turkey to Azerbaijan] may have decided to counterbalance the situation. In any case, it is not something new. Turkey has always sought involvement in the Nagorno-Karabakh peace process. Turkey even makes its relations with Armenian conditional on its relations with Azerbaijan,” Mr Manoyan said.

Turkish Ambassador to Azerbaijan Erkan Özoral stated in Baku on Tuesday that the Nagorno-Karabakh conflict is not only Azerbaijan’s problem, but also Turkey’s. Similar statements, especially by Mr Özoral, have lately been frequent. The statements are actually propaganda intended for Azerbaijani residing in Turkey.

According to Mr Manoyan, it could be directly related to outgoing US co-chair of the OSCE Minsk Group James Warlick, for the purpose of influencing the new co-chair.