Գասպար Կարապետեան.- Ազրպէյճանի` Ինթերփոլին իմ դէմ ներկայացուցած դիմումը անհեթեթ է:

21 Փետրուար 2018, Պրիւքսէլ.- ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակը կը յայտարարէ, որ Ազրպէյճանի Ինթերփոլին ներկայացուցած դիմումը Գրասենեակի նախագահ՝ Գասպար Կարապետեանի ձերբակալման վերաբերեալ լիովին զուրկ է ոեւէ իրաւական հիմքէ եւ ինքնաբերաբար դատապարտուած է Ինթերփոլի մերժումին:

Այս վերջինս արդէն իսկ անցեալին մերժած է Ազրպէյճանի նմանատիպ դիմումները որոնք զուտ քաղաքական բնոյթ ունին եւ պարզապէս ապարդիւն փորձեր են միջազգային հանրութեան պարտադրելու Ալիեւի բռնակալ վարչակարգի կամքը:
Continue reading / Ամբողջը →

Kaspar Karampetian: “Azerbaijan’s request to Interpol for international arrest warrant against me is nonsense”

The European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) states that Azerbaijan’s request to Interpol for an international arrest warrant against the EAFJD President Kaspar Karampetian lacks any legal basis and is certain to be rejected by Interpol.
Continue reading / Ամբողջը →

Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ

Բրյուսել, 19 փետրվարի 2018 թ.- ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորների նախաձեռնությունը` դանիացի պատգամավոր Անդրես Պրիմդալ Վիսթիսենի գլխավորությամբ: Նախաձեռնության անդամները գրավոր հարցում են ուղղել Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին, բացատրություն պահանջելով, թե ինչու ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հատուկ ներկայացուցիչները և այլ ԵՄ պաշտոնայներ երբեք չեն այցելում Արցախ, թեև դրա համար ունեն բոլոր իրավական հիմքերը:
Continue reading / Ամբողջը →

Հաղորդագրութիւն

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի Քարոզչական մարմինին նախաձեռնութեամբ, անցեալ շաբաթավերջին Լիբանան հրաւիրուեցաւ իտալացի պատմաբան, Վատիկանի մամլոյ անձնակազմի անդամ-լրագրող, գիրքերու հեղինակ դոկտ. Ֆրանքա Ճիանսոլտաթի:

Դոկտ. Ֆրանքա Ճիանսոլտաթի 2015-ին Հռոմի մէջ հրատարակեց իտալերէնով Հայոց ցեղասպանութեան մասին իր գիրքը` «Լա Մարսիա Սենզա Ռիթոռնօ» («Անվերադարձ երթը»), որուն կողքին վրայ տեղադրուած է Հայոց ցեղասպանութեան մասին Ֆրանչիսկոս պապին կատարած մէկ յայտարարութիւնը:
Continue reading / Ամբողջը →

Գալու է այն օրը, երբ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը համոզված է, որ Իսրայելը ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հակոբ Սևանն անդրադարձավ փետրվարի 14-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագծի քննարկմանը, որը ներկայացրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Օրինագծին դեմ է քվեարկել 41, կողմ՝ 28 պատգամավոր:

«Օրինագիծը ներկայացվել էր ոչ մեր նախաձեռնությամբ, ինչպես մինչ այս, երբ մեր աշխատանքի արդյունքում նման նախաձեռնություններով հանդես էր գալիս ընդդիմադիր «Մեերեց» կուսակցությունը: Նման օրինագիծ ներկայացնելու մասին մի քանի ամիս առաջ հայտարարել էր Յայիր Լապիդը՝ ինչ-որ առումով հաշվի առնելով իսրայելա-թուրքական հարաբերությունների վատացման փաստը»,- ասաց Հակոբ Սևանը: Նրա խոսքով՝ այժմ Իսրայելում ներքաղաքական որոշ գործընթացներ են տեղի ունենում՝ կապված վարչապետ Նեթանյահուի դեմ կոռուպցիոն մեղադրանքների հետ:
Continue reading / Ամբողջը →

Հոլանդիայում շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ

Հոլանդիայի Քրիստոնեական Միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:

«Նա երկու նախագիծ է պատրաստել խորհրդարան ներկայացնելու համար, որոնցից առաջինը, կարծես թե, 2004 թվականի որոշման հաստատումը լինի, իսկ երկրորդը կառավարության ներկայացուցչի այցը պարտադրող որոշում, որի ընդունման դեպքում նախարարի մակարդակով այցելություն և հարգանքի տուրք է նախատեսվում Ծիծեռնակաբերդում»,-ասաց Մասիս Աբրահամյանը:
Continue reading / Ամբողջը →

Թուրքիայի օկուպացիան հանգեցնում է անմեղ կանանց եւ երեխաների մահվան

Կանադայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 7-ին նամակ է հղել Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդին՝ տեղեկացնելով, որ Աֆրինի նկատմամբ թուրքական բանակի կողմից կիրառվող զինված գործողությունները անօրինական են:

«Ներկա իրավիճակը լուրջ սպառնալիք է Սիրիայի քաղաքացիական պատերազմի խաղաղ լուծմանը»,-ասվում է նամակում:
Continue reading / Ամբողջը →

«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ դասախօսական երեկոյ «Մերձաւոր Արեւելքը եւ տարածաշրջանի քաղաքական ապագան»

«ԱԼԻՔ» – Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ երէկ, փետրւարի 12-ի երեկոյեան նոյն կենտրոնի կենտրոնատեղիում կազմակերպւել էր դասախօսական հերթական երեկոյ:

Դասախօս էր հրաւիրւել նախկին դիւանագէտ եւ քաղաքական հարցերի վերլուծաբան դոկտ. Ֆէրէյդուն Մաջլեսին, ով դասախօսութեան նիւթ էր ընտրել «Մերձաւոր Արեւելքը եւ տարածաշրջանի քաղաքական ապագան»: Սկզբում դասախօսին ներկայացրեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը, որից յետոյ դասախօսը վերլուծական ներկայացրեց տարածաշրջանի ներկայ իրավիճակի եւ այս իրավիճակին յանգեցնող դրդապատճառների մասին:
Continue reading / Ամբողջը →

Greek and Armenian Americans Press U.S. Senators to Block F-35 Sale to Turkey

WASHINGTON, DC – The Hellenic American Leadership Council (HALC) and the Armenian National Committee of America (ANCA) have launched a national advocacy campaign encouraging U.S. Senators to block a planned sale of U.S. F-35 stealth fighters to Turkey’s increasingly erratic and anti-American Erdogan regime.

This joint Hellenic-Armenian American initiative – the most recent in a series of ANCA-HALC advocacy campaigns – warns Senators against the dangers of providing Erdogan with advanced weapons that he may turn against our allies – including Greece, Cyprus, Israel, and Armenia – and, possibly even U.S. forces. The campaign also raises alarms regarding the likelihood that Turkey may leak highly classified F-35 technology to adversaries, including Iran and Russia.
Continue reading / Ամբողջը →

Արցախ-Եւրոպա

Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գահ ­Բա­կօ ­Սա­հա­կեան 25 ­Յու­նո­ւա­րին ըն­դու­նած է Եւ­րո­պա­կան ­Խորհրդա­րա­նի ան­դամ ­Լարս Ա­տաք­թու­սո­նի գլխա­ւո­րած պա­տո­ւի­րա­կու­թիւ­նը: Հան­դի­պու­մին քննար­կո­ւած են Ար­ցախ-Եւ­րո­պա կա­պե­րուն վե­րա­բե­րեալ շարք մը հար­ցեր: Զ­րու­ցա­կից­նե­րը յա­տուկ ու­շադ­րու­թեամբ խօ­սած են խորհր­դա­րա­նա­կան փո­խա­դարձ գոր­ծակ­ցու­թեան զար­գաց­ման մա­սին: ­Նա­խա­գահ ­Սա­հա­կեան նշած է, որ Ար­ցա­խի մէջ շա­հագրգ­ռո­ւած են Եւ­րո­պա­կան ­Խորհր­դա­րա­նի եւ եւ­րո­պա­կան այլ կա­ռոյց­նե­րու հետ յա­րա­բե­րու­թիւն­նե­րու խո­րա­ցու­մով` ա­ւելց­նե­լով, որ ա­տի­կա կը հան­դի­սա­նայ մեր հան­րա­պե­տու­թեան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թեան գե­րա­կայ ուղ­ղու­թիւն­նե­րէն մէ­կը:
Հան­դի­պու­մին կը մաս­նակ­ցէին Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տու­թեան Ազ­գա­յին ­Ժո­ղո­վի նա­խա­գա­հի տե­ղա­կալ ­Վահ­րամ ­Բա­լա­յեան, Հ.Յ.Դ. ­Հայ ­Դա­տի Եւ­րո­պա­յի ­Յանձ­նա­խում­բի պա­տաս­խա­նա­տու ­Գաս­պար ­Կա­րա­պե­տեան եւ պաշ­տօ­նա­տար այլ ան­ձեր: